Ծրագրերի մասին
|
«Մաթեմատիկա և Խաղեր» կայքը ներկայացնում է մաթեմատիկական վարժանք նախադպրոցական և տարրական դասարանների համար և պարունակում է բազմաթիվ զարգացողական և տրամաբանական խաղեր:
Կայքը բաղկացած է երկու բաժնից - «Մաթեմատիկա» և «Խաղեր»: Այդ բաժիններ մտնելու համար վերևի ձախ անկյունում պետք է սեղմել
կոճակներին:
|
"Մաթեմատիկա" բաժին
|
Վարժություններ գրատախտակին
|
|
|
Ներկիր ըստ պատկերի
|
«Ներկիր ըստ պատկերի» ծրագիրը նախատեսված է ուշադրության, հիշողության և կենտրոնացման վարժեցման համար:
|
|
Նախադպրոցականների,
1 դասարանի
և
2 դասարանի
աշակերտների համար այս ծրագիրը ունի բարդության տարբեր աստիճաններ:
Ծրագիրը բաղկացած է 3 մասից.
«Ներկիր նկարը ըստ օրինակի» - անհրաժեշտ է ներկել նկարը ըստ օրինակի:
«Ներկիր նկարը հայելանման պատկերումով» - անհրաժեշտ է ներկել նկարը օրինակի հայելանման պատկերումով:
«Ներկիր նկարը հիշողությամբ» - ձախից 10 վայրկյանի ընթացքում երևում է գունավոր նկարը և անհետանում: Անհրաժեշտ է հիշել և ներկել նկարը ըստ օրինակի: Դժվարության դեպքում սեղմեք աջից ներքևի «Նայել» կոճակին:
Կատարելով առաջին մասի վարժությունները, դուք կանցնեք երկրորդ մասին, իսկ հետո երրորդ մասին:
Ծրագրի կենտրոնական մասում ձախից գտնում է գունավոր նկար-օրինակը, իսկ աջից` այդ նկարի սև-սպիտակ պատկերումը: Ծրագրի ներքևի մասում գտնվում է գույների պալիտրան: Վրձնի օգնությամբ ընտրեք անհրաժեշտ գույնը և մկնիկով սեղմեք նկարի այն հատվածին, որը ուզում եք ներկել:
|
|
|
Թվային խաչբառ
|
«Թվային խաչբառ» մաթեմատիկական վարժանքը նախատեսված է բանավոր հաշվի և տրամաբանական մտածողության վարժանքի համար:
|
|
Նախադպրոցականների համար ծրագիրը պարունակում է`
1. Թվերի գումարում և հանում մինչև 10
բաժինը:
1 դասարանի աշակերտների համար ծրագիրը պարունակում է`
1. Թվերի գումարում և հանում մինչև 20
բաժինը:
2 դասարանի աշակերտների համար ծրագիրը պարունակում է`
1. Երկնիշ թվերի գումարում և հանում
2. Թվերի բազմապատկում և բաժանում
բաժինները:
Ծրագրի կենտրոնական մասում ներկայացված է 5х5 վանդակացանց, որտեղ կան արտահայտություններ անհայտ արժեքներով, գլանիկ` 1 մինչև 100 թվերով և պտտելու սլաքներով: Սեղմելով սլաքների վրա վերև կամ ներքև, պտտեք գլանիկը և ընտրեք անհրաժեշտ թիվը: Սեղմած պահելով մկնիկի կոճակը, տեղադրեք թիվը արտահայտության մեջ այնպես, որ ստանաք ճիշտ հավասարություն: Անհրաժեշտության դեպքում տեղադրեք նոր թիվը նախորդ թվի վրա:
|
|
|
Կշռում
|
«Կշռում» ծրագիրը նախատեսված է բանավոր հաշվի, տրամաբանության և մտավոր ընդունակությունների վարժանքի համար:
|
|
Նախադպրոցականների,
1 դասարանի,
2 դասարանի
և
3 դասարանի
աշակերտների համար «Կշռում» ծրագիրը ներկայացված է բարդության տարբեր աստիճաններով:
Ծրագրի կենտրոնում պատկերված է կշեռք, որի վրա կշռվում են տարբեր պատկերներ: Իմանալով մեկ պատկերի քաշը, պետք է բանավոր հաշվարկել մյուս պատկերի քաշը, որը նշված է «?» նշանով: Հետո հավաքել պատասխանը և սեղմել «Ստուգել» կոճակին: Ճիշտ լուծելու դեպքում կշեռքը կմնա հավասարակշռված: Իսկ սխալ պատասխանի ժամանակ կշեռքը կգերակշռի կամ աջ, կամ ձախ: “Առաջադրանք” կոճակը սեղմելով հայտվում է տվյալ վարժության առաջադրանքով պատուհանը:
|
|
|
Երկրաչափական պատկերների գունավորում
|
«Երկրաչափական պատկերների գունավորում» ծրագիրը նախատեսված է հիշողության, իրազննական և պատկերավոր մտածողության զարգազման և երկրաչափական պատկերների ճանաչման համար:
|
|
Նախադպրոցականների,
1 դասարանի
և
2 դասարանի
աշակերտների համար այս ծրագիրը ունի բարդության տարբեր աստիճաններ:
Ծրագրի կենտրոնական մասում յուրաքանչյուր վարժության համար ներկայացվում է առաջադրանքով պատուհան, իսկ աջ կողմի վերևի մասում – տվյալ վարժության ցուցադրական պատկերը: Առաջադրանքում տրված է ներկվող ֆոնի և պատկերների իրար վրա դնելու հաջորդականությունը: Տրված օրինակում աջ կողմում վերևի մասում տրված է իրար վրա դնելու հաջորդականությունը – երկնագույն ֆոն, հետո կամիր եռանկյունի, իսկ վերևից` մանուշակագույն շրջան:
Վարժությունները լուծելու համար ձախ պալիտրայի վրա վրձինով ընտրեք գույնը և սեղմեք երկրաչափական պատկերների այն հատվածների վրա, որոնք պետք է ներկել:
|
|
|
Պատկերների վերադրում
|
«Պատկերների վերադրում» ծրագիրը նախատեսված է ուշադրության, իրազննական և պատկերավոր մտածողության, ինչպես նաև տարածական կողմնորոշման զարգացման համար:
|
|
1 դասարանի,
2 դասարանի
և
3 դասարանի
աշակերտների համար «Պատկերների վերադրում» ծրագիրը ներկայացված է բարդության տարբեր աստիճաններով:
Ծրագրի կենտրոնական մասում յուրաքանչյուր առաջադրանքում ներկայացված են երեք գունավոր պատկերներ, որոնք անհրաժեշտ է մտքում հաջորդաբար տեղադրել մեկը մյուսի վրա: Ներքևում առաջարկվող տարբերակներից պետք է ընտրել այն պատկերը, որը կստացվի տեղադրման արդյունքում:
|
|
|
Տեղադրիր կարկատանը
|
«Տեղադրիր կարկատանը» ծրագիրը զարգացնում է տեսողական ընկալումը և ուշադրությունը, ինչպես նաև հիմնական նկարը և իր հատվածը հավաքելու հմտությունը:
|
|
Նախադպրոցականների,
1 դասարանի,
2 դասարանի
և
3 դասարանի
աշակերտների համար «Տեղադրիր կարկատանը» ծրագիրը ներկայացված է բարդության տարբեր աստիճաններով:
Ծրագրի կենտրոնական մասում յուրաքանչյուր առաջադրանքում ներկայացված է հիմնական նկարը, որում բացակայում է մեկ հատված: Ներքևում առաջարկվում են տվյալ նկարի հատվածների տարբերակները: Պետք է ընտրել հատվածի ճիշտ տարբերակը:
|
|
|
"Խաղեր"
|
«Խաղեր» բաժինը ներառում է իր մեջ հետաքրքիր գունավորում, փազլներ, ժամանակով խաղեր, տրամաբանական խաղեր:
Թեմաների, նկարների և գունային երանգների մեծ ընտրությունը կօգնեն զարգացնել երեխայի ֆանտազիան, հնարամտությունը, ուշադրությունը, հիշողությունը:
|
Փազլներ
|
«Փազլներ» ծրագիրը նախատեսված է հիշողության, ուշադրության, հնարամտության, ինչպես նաև պատկերավոր մտածողության զարգացման համար:
|
|
Այս ծրագիրը պարունակում է հետևյալ բաժինները.
Փազլներ`
1. Մուլտֆիլմեր
2. Կենդանիներ
3. Թռչուններ
4. Ձկներ
5. Ծաղիկներ
6. Քաղաքներ
Փազլներ-ավտոմեքենաներ`
1. Նիսսան
2. Տոյոտա
3. Միցուբիսի
Ծրագրի կենտրոնական մասում ձախից բացվում է փազլի նկարը, իսկ աջից`3х3, 4х4, 5х5, 6х6 վանդակացանցը – պարզից մինչև բարդ: Ընտրելով վանդակացանցը` ծրագրի ստորին մասում սեղմեք «Խառնել» կոճակը և սկսեք հավաքել փազլը, քաշելով նկարի հատվածները ձախից աջ: Եթե մոռացել եք ինչ տեսք ունի նկարը, սեղմեք «Նայել» կոճակին: Սեղմելով «Սկզբից» կոճակին, կարող եք հավաքել նկարը սկզբից:
|
|
|
Գունավորում
|
«Գունավորում» ծրագիրը նախատեսված է երևակայության, իրազննական և պատկերավոր մտածողության զարգացման համար:
|
|
Այս ծրագիրը պարունակում է`
Գունավորում` բոլորին.
1. Կենդանիներ
2. Ծաղիկներ
3. Մուլտհերոսներ
Գունավորում` աղջիկներին.
1. Վինքս
2. Փերիներ
3. Հելլո, Քիթթի
4. Արքայադուստրեր
Գունավորում` տղաներին.
1. Ավտոմեքենաներ
բաժինները:
Ծրագրի կենտրոնական մասում ներկայացված է ընտրված նկարի սև - սպիտակ պատկերը: Ձախից գտնվում է գույների պալիտրան: Ընտրելով պետքական գույնը, աջից բացվում է տվյալ գույնի երանգների պալիտրան: Վրձնի օգնությամբ ընտրեք գույնը կամ երանգը և սեղմեք նկարի այն հատվածին, որը ուզում եք ներկել: Եթե պատահաբար ներկել եք հատվածը ոչ այն գույնով, ներկեք նախորդի վրայից ուրիշ գույնով:
|
|
|
Գտիր զույգին
|
«Գտիր զույգին»
ծրագիրը նախատեսված է հիշողության, ուշադրության զարգացման համար:
|
|
Ծրագրի կենտրոնական մասում բացվում են քարտերը, որոնց հակառակ կողմում գտնվում են նկարներ: Սեղմելով մկնիկով որևէ քարտի վրա, ժամանակի հաշվիչը սկսում է աշխատել: Նկարները բացվում են միայն երկու-երկու: Եթե բացել եք հերթականությամբ 2 միատեսակ պատկեր, նրանք անհետանում են: Խաղը համարվում է ավարտված, երբ կանհետանան բոլոր քարտերը:
Աջ կողմում տեղադրված են.
“Լավագույն տասնյակ” կոճակը,, որը բացում է լավագույն 10 արդյունքների ցուցակը, 3х4 և 4х5 կոճակները` քարտերի քանակը ընտրելու համար:
|
|
|
Խաչեր և զրոներ
|
«Խաչեր և զրոներ»
ծրագիրը համարգչի հետ խաղ է, որը նախատեսված է երեխաների մոտ հնարամտության, տրամաբանության զարգացման համար:
|
|
Ծրագրի կենտրոնական մասում ներկայացված է վանդակավոր դաշտը: Կարմիր խաչով խաղում է համակարգիչը, իսկ կապույտ զրոյով` խաղացողը: Առաջինը խաղը սկսում է համակարգիչը: Անհրաժեշտ է դաշտի վրա հերթականությամբ դնել 5 զրոներ և հետևել, որ համակագիչը չդնի հերթականությամբ 5 խաչեր: Խաչերի և զրոների շարքը կարող է լինել ուղղահայաց, հորիզոնական կամ անկյունագծային: Հաղթում է նա, ով առաջինը կլրացնի 5 նիշերից բաղկացած շարքը:
Հիմնական դաշտից աջ գտնվում են համակարգչի և խաղացողի միավորների հաշվիչները:
“Սկզբից” - սկսել նոր խաղ:
|
|
|
|
- բացում է ծրագիրը ամբողջ էկրանով
|
|
- միացնում և անջատում է ձայնը
|
|
Ցուցատախտակին նշված են`
մնացած չլուծված վարժությունների ընդհանուր քանակը
- ճիշտ պատասխանների քանակը
- սխալ պատասխանների քանակը |
|
-պատասխանը ստուգելու համար
|
|
- բացում է առաջադրանքի պատուհանը
|
|
|
|
|