Ռնգեղջյուրը խոշոր կենդանի է, որը` կախված տեսակից, ունի մեկ կամ երկու եղջյուր: Ռնգեղջյուրը ունի խոշոր մարմին և կարճ ոտքեր: Ռնգեղջյուրի տեսողությունը թույլ է, բայց լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած: Ցերեկը ռնգեղջյուրները քնում են, իսկ գիշերը ակտիվ են: